Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հետնաբեմի վրա երևում է Վատիկանի ուրվականը

Հետնաբեմի վրա երևում է Վատիկանի ուրվականը
08.04.2026 | 14:40

Թրամփի ուլտիմատումը Իրանին ավարտվեց երկշաբաթյա հրադադարի հաստատման պայմանավորվածությամբ:

Հրադադարին իրենց համաձայնությունը տվել են և՛ Իրանը, և՛ Իսրայելը:

Կսկսվեն բանակցություններ Պակիստանում:

Ամենաինտրիգային լուրը՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ 3-րդը մեկնում է Վաշինգտոն: Երևի, Թրամփի իրական տերերի համբերության բաժակը լցվել է

ու գտնում են, որ ժամանակն է իրենց դրածոյին կարգի հրավիրելու:

Բայց այնպես, որ չկորցնի դեմքը:

Ու չեմ զարմանա, որ Բրիտանիան հօգուտ ԱՄՆ-ի հրաժարվի Կանադայից...

Սաշա Ասատրյան

Դիտվել է՝ 7820

Մեկնաբանություններ